Հայաստանում 2025 թվականին գնաճի մակարդակը կազմել է 3.3%: Այս մասին խոսվում է Visual Capitalist-ի կողմից հրապարակված վերլուծության մեջ:
Հայաստանն աշխարհում 98-րդ տեղում է։ Հարավային Կովկասի տարածաշրջանում դա լավագույն արդյունքն է
Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 4.2% (42-րդ տեղ), իսկ Վրաստանում՝ 3.9% (68-րդ տեղ):
Ռուսաստանում գնաճի մակարդակը կազմել է 9% (27-րդ տեղ), Իրանում՝ 42.4%, Թուրքիայում՝ 34.9%:
Վարկանիշային աղյուսակում ներառվել է 191 երկիր։




























