ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 20-ին, կազմել է 379.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.85 դրամ (աճել  է 4.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.86  դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 375.5-378 դրամով, վաճառվում է 380.5-382.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-441 դրամով, վաճառվում է 445–450.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.83 դրամով, վաճառվում է 4.91-5.06 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 376–378 դրամով, վաճառվում՝ 381–382 դրամով:

Եվրոն գնվում է 439–440 դրամով, վաճառվում է 443–444 դրամով:

Ռուբլին գնվում է 4.80–4.81 դրամով, վաճառվում է 4.88 դրամով: