Մենք երբեք ոչինչ չենք բացառում պատասխան սակագնային միջոցների հարցում՝ կապված Գրենլանդիայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու Թրամփի սպառնալիքների շուրջ աճող մտահոգությունների հետ: Այս մասին Դավոսում BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան «ճնշման չի ենթարկվի» և ԱՄՆ-ի հետ առևտուր անելիս կգործի իր ազգային շահերից ելնելով, ինչը նշանակում է «վերացնել առևտրային արգելքները ամբողջ աշխարհի երկրների հետ»։
2025 թվականի մայիսին Մեծ Բրիտանիան համաձայնության է հասել ԱՄՆ-ի հետ առևտրային միջոցառումների վերաբերյալ, այն բանից հետո, երբ Թրամփը սակագնային պատերազմ է սկսել աշխարհի մնացած մասի դեմ։
Շաբաթավերջին նախագահ Թրամփը սպառնացել է փետրվարի 1-ից սկսած 10 տոկոս մաքսատուրք սահմանել ութ եվրոպական երկրների հանդեպ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից ներմուծվող «ողջ և բազմազան ապրանքների» վրա, եթե այդ երկրները դեմ լինեն Գրենլանդիան ձեռք բերելու իր առաջարկին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է քննարկել մի շարք պատասխան միջոցառումներ, սակայն Ռիվզը BBC-ին ասել է, որ ԱՄՆ առևտրի նախարարից հավաստիացումներ է ստացել, որ «ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի առևտրային համաձայնագիրն ուժի մեջ կմնա»։





























