Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը Եվրոպային կոչ է արել դրսևորել տոկունություն և «ապտակ հասցնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Նա ամերիկյան առաջնորդին անվանել է «թույլ» և ասել, որ Եվրոպական միությունը պետք է «շատ ագրեսիվ» հակահարված տա նրան, հայտնում է Euronews-ը:
«Նա կարողանում է օգտագործել թուլությունները, բայց նահանջում է, երբ հարվածում են նրա դեմքին», - ասել է Նյուսոմը: Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու Թրամփի փորձը անվանել է «խենթություն», բայց նշել է, որ ԱՄՆ նախագահը չի փորձի գրավել այն «ռազմական ճանապարհով»։
Նա հայտարարել է, որ եվրոպացիները պետք է լինեն ավելի համարձակ, դադարեն փորձել հաճոյանալ Թրամփին և «կրակի դեմ պայքարեն կրակով»։
«Եվրոպացիները պետք է իրենք որոշեն՝ ինչ անել։ Բայց մի բան նրանք չպետք է անեն՝ այն, ինչ անում էին մինչ այժմ։ Նրանց խաբում էին։ Այս տղան (Թրամփը) մարդկանց հիմարի տեղ է դնում և դա ամոթալի է։ Ժամանակն է սրան լուրջ վերաբերվել և դադարել հանցակից լինել։ Ժամանակն է ոտքի կանգնել և հաստատակամորեն հայտարարել սեփական դիրքորոշման մասին, դրսևորել տոկունություն», - նշել է Նյուսոմը»։





























