Գերմանիան լրտեսության կասկածանքով արտաքսել է ռուսաստանցի ռազմական կցորդին, հաղորդում է Spiegel-ը։

Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝  խոսքը դեսպանատան աշխատակցուհու մասին է։ Նա ձերբակալվել է «ռուսական գաղտնի ծառայության համար» լրտեսություն անելու կասկածանքով։

Նրան հրամայվել է անհապաղ լքել Գերմանիան։