Հունգարիան առաջիկա 100 տարիներին չի ունենա խորհրդարան, որը կքվեարկի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության օգտին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացրել է Telex-ը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՄ-ը մոտ է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը, որի համաձայն՝ Ուկրաինան պետք է մտնի ԵՄ մինչեւ 2027թ.։
Օրբանը դեմ է հանդես եկել այս ծրագրերին՝ Ուկրաինայի իշխանություններին մեղադրելով այն բանում, որ նրանք փորձում են միջամտել ընտրություններին եւ հասնել իշխանափոխության Հունգարիայում։





























