Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հերթական, արդեն վեցերորդ անգամ մերժել են վարչապետ Սեբաստիան Լեքորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը։ Սա անվստահության երկրորդ քվեն էր, որը դրվել է քվեարկության մեկ օրվա ընթացքում։ Հեռարձակումն իրականացվել է Ազգային ժողովի կայքում։

Քվեարկության նախաձեռնողներն էին «Չհնազանդված Ֆրանսիա» եւ «Ազգային միավորում» կուսակցությունները։ Առիթ է հանդիսացել կառավարության որոշումը Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 հոդվածից օգտվելու մասին, որը թույլ է տալիս ընդունել օրինագիծ 2026թ. բյուջեի մասին՝ առաց խորհրդարանի հավանության։

Քվեարկության ժամանակ կողմ է եղել 142 պատգամավոր, մինչդեռ կառավարության հրաժարականի համար անհրաժեշտ էր առնվազն 288 ձայն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է անհապաղ ցրել խորհրդարանը, եթե Լեքորնյուի կառավարությանն անվստահություն հայտնվի։

Սեբաստիան Լեքորնյուն երկրորդ անգամ վարչապետ է նշանակվել հոկտեմբերի 11-ին, իր հրաժարականից մի քանի օր հետո։ Նա հայտնել է, որ այդ որոշումն ընդունել է «պարտքի զգացողությունից»՝ շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ Լեքորնյուն պաշտոնից հեռացել էր հոկտեմբերի 6-ին՝ նշանակումից ընդամենը մեկ ամիս հետո, քաղաքական ուժերի միջեւ տարաձայնությունների պատճառով։

Ավելի վաղ վարչապետը նաեւ հայտնել էր, որ մտադիր է դադարեցնել երկրի՝ «պարտքով ապրելու»  գործելակերպը։