Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նամակ է հղել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որում 10 հարց է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ:
Խաչիկյանը հայ համայնքի վրդովմունքն է հայտնել պետքարտուղարի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
6-էջանոց նամակում ANCA-ի ղեկավարը 10 ուղիղ հարցադրում է արել պետքարտուղարին:
«Այդ հարցերին ազնիվ եւ թափանցիկ պատասխանները, գումարած ԱՄՆ թափանցիկ քաղաքականությունը, լավ հիմք կծառայեն կառավարության եւ քաղաքացիական հասարակության երկխոսության համար, որը կավարտի Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը»,- ընդգծել է Խաչիկյանը:
Նշենք, որ կոնգրեսականներ Դոլդն ու Ադամ Շիֆը Կոնգրեսի գործընկերներին կոչ էին արել միանալ նամակին, որը Քլինթոնին կոչում է հրաժարվել իր վերջին հայտարարություններից:



























