ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ հարավկորեական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնում է 15%-ից մինչև 25%։

Սպիտակ տունը մեղադրել է հարավկորեական օրենսդիր մարմնին Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

«Քանի որ Կորեայի խորհրդարանը չի վավերացրել մեր պատմական առևտրային համաձայնագիրը, ինչպես դա նրա իրավասությունն է, ես այսուհետ բարձրացնում եմ հարավկորեական ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և փոխադարձ մաքսատուրքերի ենթակա մյուս բոլոր ապրանքների մաքսատուրքերը 15%-ից մինչև 25%», - հայտարարել է Թրամփը։