Ֆրանսիան կարգելափակի Ուկրաինայի կողմից Storm Shadow հրթիռների ձեռքբերման պարզեցմանն ուղղված ԵՄ ծրագիրը։ Այս մասին գրել է Telegraph-ը։

Պարբերականը հաղորդել է, որ Ֆրանսիան դեմ է այնպիսի համակարգ ստեղծելու առաջարկին, որը թույլ կտա Ուկրաինային ավելի հեշտությամբ ձեռք բերել բրիտանական Storm Shadow օդային թեւավոր հրթիռներ՝ օգտագործելով ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկային գիծը։

Թերթի տվյալներով՝ ԵՄ տասնմեկ անդամ պետությունների խումբն առաջարկել է փոփոխել գործող կանոնները՝ թույլ տալով Կիեւին օգտագործել հատկացված միջոցները բրիտանական զենք գնելու համար։ Սակայն ֆրանսիական կողմը դեմ է այս նախաձեռնությանը։