Չեխական ընդդիմադիր «Ավտոմոբիլիստներ» կուսակցությունը պահանջում է Պետր Մաչինկայի հրաժարականը արտգործնախարարի պաշտոնից. վերջինս մեղադրվում է երկրի նախագահին շանտաժի ենթարկելու մեջ, գրում է Ceske Noviny-ն։
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, քաղաքական գործիչները բացատրություններ են պահանջում Մաչինկայից և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշից (ANO): Ըստ ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության և TOP 09-ի նախագահներ Մարեկ Վիբորնիի և Մատեյ Օնդրեյ Հավելի՝ Մաչինկան պետք է հրաժարական տա: Ծովահենների կուսակցության նախագահ Զդենեկ Գրջիբը հայտարարել է, որ վարչապետը պետք է առաջարկեր Մաչինկայի պաշտոնանկությունը: Նույն պահանջն է ներկայացրել նաև ընդդիմադիր ODS կուսակցությունն՝ իր նախագահ Մարտին Կուպկայի միջոցով: Նա հայտարարել է, որ այդ շանտաժը պետք է հանգեցնի նախարարի անհապաղ պաշտոնանկությանը։
Այսօր Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Մաչինկան իր խորհրդական Պետր Կոլարժի միջոցով իրեն փոխանցել է հաղորդագրություններ, որոնք նախագահ Պավելը համարում է չափազանց լուրջ և շանտաժի փորձ:





























