Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ծյակունգը երեքշաբթի Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել կուբացի ժողովրդին զրկել գոյության և զարգացման իրավունքից, հաղորդում է «Սինհուա»-ն։
Չինացի դիվանագետը հայտարարությունն արել է ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքին՝ մեկնաբանելու Կուբայի անօրինական էմբարգոն ուժեղացնելու ԱՄՆ ծրագրի վերաբերյալ Կուբայի կառավարության դատապարտման առնչությամբ։
Չինաստանը խորապես մտահոգված է և դեմ է ԱՄՆ գործողություններին, և կոչ է անում դադարեցնել տարածաշրջանային խաղաղության և կայունության խաթարումը, դադարեցնել միջազգային իրավունքի խախտումը և անհապաղ վերացնել Կուբայի էմբարգոն և պատժամիջոցները, շեշտել է Գուո Ծյակունգը։
«Չինաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Կուբային օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար։ Վստահ ենք՝ Կուբայի կոմունիստական կուսակցության և Կուբայի կառավարության ուժեղ ղեկավարության ներքո կուբացի ժողովուրդը, անկասկած, կհաղթահարի այդ ժամանակավոր դժվարությունները»,- նշել է նա։





























