Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն, հաղորդում է Anadolu-ն։

«Այս համատեքստում սահմանների բացումը չափազանց կարևոր է երկու պետությունների ինքնիշխանության շրջանակում տարածաշրջանային ազդեցության ամրապնդման, տարածաշրջանի բարգավաճման և ի նպաստ բոլորի բարօրության»,- շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարարը։