Թուրքիայում որոշ իմամներ և կրոնական ուսուցիչներ Ռոջավայում քրդերի կոտորածի կոչ են անում, գրում է «Քրդստանի ձայնը» թելեգրամյան ալիքը։

Ալիքը որպես օրինակ բերել է թուրք իմամի ելույթի տեսանյութը։

«Ահա բռնության և ահաբեկչության քարոզչության մեկ օրինակ.

«Նրանք սպանեցին մեր 50 հազար զինվորներին, բավական է։ Նրանք դեռ ազատություն են ուզում, ի՞նչ ազատություն։ Ես մեր զինվորներին կոչ եմ անում հարվածել նրանց։ Նրանք կրոնի, աղոթքի կոչի և դրոշի թշնամիներ են։ Հեռու մնացեք այդ անհավատներից, ահաբեկիչներից և դավաճաններից»։

Նրանցից ոչ մեկին ողջ մի թողեք, հրամայեք կրակել նրանց վրա և լիովին ոչնչացնել նրանց»,- գրում է ալիքը։