ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի նախազգուշացրել է «շատ վատ բաների մասին», եթե իր զինակից հանրապետականները պարտվեն ԱՄՆ միջանկյալ ընտրություններում, տեղեկացրել է AFP-ն։
Այովայի հանրահավաքում՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին փուլերից մեկում, Թրամփը հայտնել է, որ իր կուսակցությունը նոյեմբերին պետք է հաղթի ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում՝ չնայած հավանության սեփական ցածր վարկանիշին։
«Ես այստեղ եմ, որովհետեւ սիրում եմ Այովան, բայց ես այստեղ եմ նաեւ այն պատճառով, որ մենք սկսում ենք արշավը հաղթանակի համար միջանկյալ ընտրություններում։ Ես պետք է հաղթեմ միջանկյալ ընտրություններում,- իր ելույթում ասել է նախագահ Թրամփը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար։- Եթե մենք պարտվենք միջանկյալ ընտրություններում, դուք կկորցնեք այնքան շատ բաներ, որոնց մասին մենք խոսում ենք, այնքան շատ ակտիվներ, որոնց մասին մենք խոսում ենք, այնքան շատ հարկային արտոնություններ, որոնց մասին մենք խոսում ենք, եւ դա կհանգեցնի շատ վատ հետեւանքների»։
Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը ամեն շաբաթ ուղեւորություններ է կատարելու երկրում միջանկյալ ընտրությունների նախաշեմին, որոնց ժամանակ ընտրողները ավանդաբար պատժում են ԱՄՆ նախագահներին։





























