ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին հեռախոսով տված հարցազրույցում մեկնաբանել է կին կոնգրեսական Իլհան Օմարի դեմ հարձակումները Մինեապոլիսի քաղաքապետարանում կնոջ ելույթի ժամանակ։

Նա Օմարին մեղադրել է ինքն իր դեմ հարձակումներ կազմակերպելու մեջ։

«Ես չեմ մտածում նրա մասին։ Ես մտածում եմ, որ նա խարդախ է,- ասել է Թրամփը։- Նրան ճանաչելով՝ նա, հավանաբար, ինքն իր վրա է լցրել այդ անհայտ նյութը»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոմն տղամարդ սոմալիական ծագում ունեցող կին կոնգրեսականի վրա անհայտ նյութ էր լցրել, երբ նա ելույթ էր ունենում Մինեսոթայի նահանգի Մինեապոլիսի քաղաքապետարանում։

Հարձակվողը ձերբակալվել է։

ԱՄՆ նախագահը վերջին ժամանակներս քանիցս հանդես է եկել կոշտ հայտարարություններով Օմարի հասցեին։