ՀՀԿ-ն մարտի 10-ի իր համագումարից հետո, հենց հաջորդ շաբաթ նորընտիր գործադիր մամինը կքննարկի ընտրական ցուցակի կազմման հարցը: Այս մասին, այսօր` փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց  ԱԺ պատգամավոր, հանրապետական Գագիկ Մինասյանը:

Հարցին, թե երբ ՀՀԿ-ն խոսում է արդար ընտությունների մասին, իսկ ՀՀԿ-ական պատգամավորները շարունակում են մեկը մյուսի փոխարեն քվեարկել խորհրդարանում, նման դեպքում որքանով է իրական արդար ընտրություններ ակնկալելը, նա արձագանքեց. «Կարծում եմ, շատ հավանական է: Իսկապես շատ ցավալի երեւույթ է ուրիշի փոխարեն քվեարկելը: Ուղակի կարող եմ ասել, որ այդ երեւույթը չի ազդել քվեարկության արդյունքների վրա, քանի, որ որոշումներն ընդունվում էր ավելի շատ ձայների հարաբերակցությամբ»:

Նկատենք, որ ընտրություններից հետո նույնպես իշխանությունները, սվորոաբար հայտարարում են, որ ընտրակեղծիքները չեն ազդել արդյունքների վրա: