ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան կաբինետի նիստի ժամանակ հիշեցրել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի արևապաշտպան ակնոցի մասին։

Թրամփը հիշեցրել է այդ աքսեսուարի մասին՝ տարբեր երկրներից ներմուծման մաքսատուրքերը քննարկելիս։

Նա ասել է, որ Մակրոնն առաջին առաջնորդներից մեկն էր, որի հետ քննարկել է այդ հարցը։

«Նա այն ժամանակ ակնոց չէր դնում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը։

Թրամփը միաժամանակ հերթական անգամ ծաղրանմանակել է իր գործընկերոջ ֆրանսիական առոգանությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում օդաչուական խոշոր արևապաշտպան ակնոց էր դրել։

Նա արևապաշտպան ակնոցը դնելու փաստը բացատրել է նրանով, որ աչքի անոթը պայթել է։