Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի ևս ութ վագոն։

Առաքվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 560 տոննա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով ուղարկվել է 20 հազար 660 տոննա հացահատիկ (ներառյալ այսօրվա 560 տոննան)։