ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 5-ին, կազմել է 378.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.56 դրամ (նվազել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-377 դրամով, վաճառվում է 379-380.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-441.5 դրամով, վաճառվում է 447–452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.76-4.90 դրամով, վաճառվում է 4.98-5.15 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 376 դրամով, վաճառվում՝ 379 դրամով:
Եվրոն գնվում է 442–443 դրամով, վաճառվում է 446–447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.85–4.87 դրամով, վաճառվում է 4.93 դրամով:





























