Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի կապերը Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի հետ ապացույց չեն, որ նա աշխատել է ի շահ Իսրայելի։
X սոցիալական ցանցի գրառման մեջ Նեթանյահուն ընդգծել է, որ Էպշտեյնի՝ Բարաքի հետ սերտ հարաբերությունները, ընդհակառակը, հերքում են նման մեղադրանքները։ Նա պնդել է, որ նախկին վարչապետը տարիներ շարունակ դեմ է եղել օրինական ընտրված Իսրայելի կառավարությանը և համագործակցել է արմատական հակասիոնիստական ձախ ուժերի հետ՝ այն տապալելու փորձով։ Նեթանյահուն Բարաքի դիրքորոշումը բացատրել է ընտրություններում իր պարտությունից անձնական դժգոհությամբ։





























