Քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից մի ՔՊ-ական ասաց. «Հսկայական աշխատանք ենք իրականացրել նախորդ ծրագրով Ջերմուկում․ Ջերմուկի այգին, քայլուղիները, այնտեղ մի շատ գեղեցիկ ճանապարհ կա, որով իջնում ենք Գնդևազ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Երևի մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք ու Ջերմուկ քաղաքից ուղիղ գծով՝ մի քանի կիլոմետրի վրա, ամրաշինական կառույցներ են ստեղծում, ու Փաշինյանի իշխանությունը որևէ փաստաթղթում կամ գոնե բանակցությունների ժամանակ (ըստ պաշտոնական աղբյուրների) չի ֆիքսել մեր երկրի գրավյալ տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու պահանջը»:


























