ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդյալնվող օրակարգը։

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության կարևոր առաջնահերթություններից են գործընկերների հետ ակտիվ երկխոսության միջոցով թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ տարածաշրջանի համար ներառական կապակցվածության օրակարգի առաջմղումն ու իրագործումը։

Հանդիպման ժամանակ նախարար Խուդաթյանը պարոն Կոպմանին է ներկայացրել տարածաշրջանում ապաշրջափակման համատեքստում Հայաստանում նոր ենթակառուցվածքների կառուցման և ընդլայնման Հայաստանի առաջնահերթությունները։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկաթուղային և ճանապարհային սահմանային ենթակառուցվածքներին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առաջնահերթ անելիքներին։

Քննարկվել ենք նաև ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։