Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նոր կոմիտեներ է ձեւավորել, իսկ խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը դարձել է ֆինասաբյուջետային կոմիտեի նախագահ, հաղորդում է «Asbarez»-ը»:

Այս կապակցությամբ նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ նման պատասխանատվություն է ստանձնում այն պայմաններում, երբ քաղաքն աննախադեպ բյուջետային խնդիրներ ունի: «Սակայն յուրաքանչյուր խոշոր մարտահրավերի  հետ լինում է նաեւ մեծ հնարավորություն, եւ մենք պետք է օգտագործենք այդ շանսը` արդյունավետ ծառայություններ մատուցող մունիցիպալ կառավարում ստեղծելու համար»,-ասված է Կրեկորյանի հայտարարության մեջ: