Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե ինչու են Երևանի տարածքում ծառերը հատվում։
Տեսանյութում ասվում է. «Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից պախստվել է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ։
Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են՝ փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց-կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու տերևակեր և միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով՝ զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ և այլ խնդիրներ։
Այո, հաճախ հարց է հնչում, ինչու՞ չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր և ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ և չի հանգեցնում ձեր և իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։
Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն և ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը»։
Հիշեցնենք, որ նախօրեին տեսան յութեր հայտնվեցին, որ Երևանի Ամիրյան փողոցում բոլոր ծառերը արմատախիլ էին արվել։





























