Այս պահին Երևանի Թբիլիսյան խճուղին և հարակից թաղամասերում երթևեկությունը կաթվածահար վիճակում է, Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են դատարանի դիմաց։

Հիշեցնենք, որ այսօր «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում համաժամանակյա բողոքի ակցիաներ են կայացել։ Երեկվանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի  աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։

Այս պահին դատարանի դիմաց հավաքված են Ս. Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ, ինչպես նաև կենտրոնացած են ոստիկանական մեծ ուժեր։