ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Թեհրանի հայտարարություններն այն մասին, թե Իրանը հարվածել է «Աբրահամ Լինքոլն» (USS Abraham Lincoln) ավիակրին։
«Նրանք [Իրանը] հայտարարեցին, թե հարձակվել են աշխարհի խոշորագույն նավերից մեկի՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա։ Նույնիսկ լուսանկարներ են ցուցադրում, որտեղ նավն իբր հրդեհված է։ Սակայն իրականում նավը երբևէ հարձակման չի ենթարկվել և երբեք չի այրվել»,- պնդել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ հրդեհված նավի կեղծ լուսանկարները ստեղծելու համար իրանական կողմն օգտագործել է արհեստական բանականության տեխնոլոգիաներ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, Իրանի ռազմածովային ուժերը մի քանի հարված են հասցրել ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» (USS Abraham Lincoln) ավիակրին և մասնակիորեն շարքից հանել այն, ինչից հետո նավն ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ։





























