Իսրայելը մոտ ժամանակներս կարող է հավանություն տալ մինչև 450 հազար պահեստազորայինների զորահավաքի նախագծին՝ Լիբանանում հնարավոր ցամաքային գործողության նախապատրաստման շրջանակներում, հայտնում է Kan News-ը։

Զորահավաքի ընդլայնման հայտը ներկայացվել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) և պաշտպանության նախարարության կողմից։

Այն պետք է քննարկվի կառավարության, ինչպես նաև Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի կողմից։

Այս պահին պահեստազորայինների զորակոչի սահմանաչափը կազմում է 260 հազար մարդ. այն սահմանվել էր հունվարին՝ ռազմական գործողություններին աջակցելու նպատակով։