ԿԺԴՀ-ում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունները համարվել են կայացած․ ընտրողների մասնակցությունը կազմել է 99,99%։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Մեր պետական իշխանության առավելություններն ու ամրությունն ի ցույց դնելու ընտրողների մեծ խանդավառության շնորհիվ՝ ԿԺԴՀ 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) պատգամավորների ընտրություններն ընթանում են բոլոր ատյանների ԳԺԺ պատգամավորների ընտրության մասին օրենքի համաձայն։ Կիրակի օրը՝ ժամը 18:00-ի դրությամբ, բոլոր ընտրատարածքներում քվեարկությունն ավարտվել է, ընտրողների մասնակցությունը կազմել է 99,99%», - ընդգծում է գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ ընտրատարածքային հանձնաժողովներն այժմ իրականացնում են համապատասխան ընտրատարածքներում գրանցված ԳԺԺ պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայների հաշվարկը։

Նշվում է նաև, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը քվեարկության օրն այցելել է Սունչհոնի ավազանի ածխարդյունաբերական միավորմանը կից «Չհոնսոն» երիտասարդական հանքավայր և այնտեղ մասնակցել ընտրություններին։