Երբ որ քաղաքում «անտերություն» է տիրում ապա պատկերը սա է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ տեսանյութ հրապարակելով։

Դիմելով Տիգրան Ավինյանին, Նիկոլ Փաշինյանին՝ նա գրում է.

«Տի՛կ, ապեր կարո՞ղ է այս ճանապարհը քանդողը Ձեր ՔՊ-ականներից է կամ Ձեր հետ «սիլի բիլի» լինողներից է . . . Լավ Ձեր ավտոբուսի միջի տուգանողների գործի անունը մենակ մարդկանց տուգանե՞լն է թե նաև սրանք արձանգրելն ու չթողնելն է, եթե իհարկե հերթական Ձեր հետ աֆիլացվողներից չեն...

Նիկոլ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է , որ կարող են Երևանի կենտրոնական փողոցներն ով ուզի քանդի ու քաղաքացիները հայտնվեն այս վիճակի մեջ...

Երևանի քաղաքապետարան-ի տղերքը զբաղված են «հարսանիքի» նախապատրաստական գործերով...

Հ Գ միայն այս տեսանյություն 8 մեքենա տրաքացրել են անվադողերը»։