ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների առնվազն 40%-ն ուղղված է Իրանի մայրաքաղաքային նահանգին և Թեհրանին։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։
«Թշնամական գործողությունների 40%-ը եղել է Թեհրանի նահանգում, իսկ 60%-ը՝ մյուս 30 նահանգներում։ Թշնամին ուշադրությունը կենտրոնացրել է Թեհրանի նահանգի և մայրաքաղաքի վրա»,— նրա խոսքերն է մեջբերում SNN հեռուստաալիքը։
Իրանի դեմ ագրեսիայի առաջին 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ն հարվածել է 9,5 հազար թիրախի, այն դեպքում, երբ Իրաքի պատերազմի 2 տարվա ընթացքում խոցել էր ընդամենը 7 հազարը, հավելել է Մոթամեդիանը։
«Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմի երկու տարվա ընթացքում հրթիռներով և ռումբերով խոցվել է 7 000 թիրախ, իսկ Իրանի հետ պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում հարվածներ են հասցվել ավելի քան 9 500 թիրախների, որոնց մեծ մասը բաժին է ընկել բնակելի և առևտրային թաղամասերին, դպրոցներին, առողջապահական օբյեկտներին, հիվանդանոցներին և բժշկական կենտրոններին», — նրա խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։





























