Իրանի Սպահան քաղաքում մի շարք պատմական օբյեկտներ են լրջորեն վնասվել ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում են իրանական աղբյուրները։

Ըստ նրանց տվյալների՝ վնասվել են Սպահանի նահանգապետարանի շենքը, Ռակիբ-Խանե առանձնատունը, Չեհել Սոթուն պարտեզ-թանգարանի Աշրաֆ դահլիճը, ինչպես նաև Սեֆյանների դարաշրջանի կառավարական համալիրի մեջ մտնող այլ կառույցներ։

Նշվում է, որ այդ օբյեկտներից մի քանիսն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Ավերածությունների մասշտաբների և մշակութային ժառանգությանը հասցված հնարավոր վնասի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

25b58948-123f-4370-bf87-0eacaedbedd8.jpg (74 KB)

9824cb1f-2e74-4a57-9500-e8709cfd412f.jpg (78 KB)

a088a1d5-b003-4bf5-9385-58c713181ed2.jpg (70 KB)