Իրանը հրթիռների չորս համազարկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Times of Israel-ը։

Պարբերականի տվյալներով՝ նախնական տեղեկությունների համաձայն, իրանական հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։

Հարվածը, ենթադրաբար, հասցվել է ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Թեհրանի, Թավրիզի և Շիրազի ուղղությամբ իրականացված հարվածների նոր զանգվածային ալիքի, որի մասին մեկ ժամից էլ քիչ առաջ հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարվածների թիրախը Իրանի ենթակառուցվածքային օբյեկտներն են։