Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ակտիվության վերջին ուժեղացումը կարող է վկայել իսլամական հանրապետության դեմ ամերիկյան արշավի շուտափույթ ավարտի մասին։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները նշել են, որ չափազանցված են համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ն իբր ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժը։ Նրանց կարծիքով՝ Սպիտակ տունն օգտագործում է նման հռետորաբանությունը՝ նպատակ ունենալով հիմքեր ստեղծել ռազմական արշավի ավարտի մասին առաջիկա հայտարարության համար։

Ավելի վաղ ամերիկյան առաջնորդը Truth Social-ում հանդես էր եկել պնդմամբ, թե «ԱՄՆ-ն հյուծել և լիովին ոչնչացրել է Իրանը ինչպես ռազմական, տնտեսական, այնպես էլ ցանկացած այլ տեսանկյունից»։