Թուրք լրագրող Յահյա Բոստանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համոզել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարված հասցնել Իրանին՝ ակնկալելով, որ դրանից հետո երկրում իշխանափոխություն կլինի:
Ըստ Բոստանի՝ Նեթանյահուն իբր համոզել է Թրամփին, որ «եթե հեռացվի առաջնորդը, մնացածը հեշտ կլինի և ժողովուրդն անձամբ կտապալի վարչակարգը»:
Այնուամենայնիվ, երեք շաբաթ անց, ինչպես նշում է լրագրողը, վարչակարգի փոփոխության մասին այլևս չեն խոսում: Ըստ նրա պնդման՝ հակամարտությունը փաստացիորեն նեղացել է մինչև Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը:
Բոստանը նաև գրում է, որ այժմ Թրամփը փորձում է միջազգային աջակցություն ստանալ նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար և, հավանաբար, զղջում է կայացված որոշման համար:





























