«Ֆուլ սայզ» էլեկտրոնիկայի խանութից տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի ոլորտում «սենսացիոն» վաճառքներ իրականացնող  «Լիարժեք չափ» ՍՊ ընկերությանը, որը հանրությանը հայտնի է «Ֆուլ սայզ էլեկտրոնիքս» բրենդով, սնանկ է ճանաչվել և կասեցրել գործունեությունը։ ՀՀ սնանկության դատարանը փետրվարի 12-ին որոշում է կայացրել կասեցնել «Լիարժեք չափ» ընկերության գործունեությունը և հետախուզում հայտարարել ընկերության անվամբ հաշվառված գույքերի նկատմամբ:

Նշենք, որ դեռևս մեկուկես տարի առաջ մատչելի գներով կենցաղային տեխնիկայի առաջարկով ընկերությունը հարյուրավոր քաղաքացիներից միլիոնավոր դրամներ էր ստացել, սակայն այդպես էլ չէր մատակարարել պատվիրված ապրանքները։ Չնայած նախորդ տարվա հունվարին բարձրացված աղմուկից հետո ընկերությունը խոստացել էր կատարել բոլոր առաքումները, սակայն մինչ օրս քաղաքացիները չեն ստացել ո՛չ իրենց պատվիրած ապրանքները, ո՛չ էլ դրա դիմաց վճարած գումարները:

«Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից