Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանում գրանցված երկու ընկերության և իրանական մեկ ընկերության նկատմամբ՝ ԵՄ անդամ պետությունների դեմ կիբերհարձակումների համար։
Պատժամիջոցների ցանկում են.
չինական Integrity Technology Group և Anxun Information Technology ընկերությունները,
իրանական Emennet Pasargad ընկերությունը:
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և ներգրավված անձանց համար ճանապարհորդության արգելքներ։
ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է ֆինանսավորել կամ այլ կերպ աջակցել այդ ընկերությունների գործունեությանը։





























