Փարիզը մերժել է ՝ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու համար ռազմական օգնության մասին Դոնալդ Թրամփի խնդրանքը։

Ինչպես գրում է Financial Times-ը՝ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են նավեր ուղարկել ԱՄՆ-ի, Իրանի և հարևան երկրների միջև ռազմական գործողությունների դադարեցումից հետո միայն։

Շաբաթավերջին Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփը պահանջել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները և Չինաստանն օգնեն դիմակայել Իրանի անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ականների հարվածներին այս ռազմավարական կարևոր ջրային ուղով անցնող նավերի վրա։

Սակայն Ֆրանսիան բանակցություններ է վարում այլ երկրների, դրանց թվում՝ Եվրոպայի և Պարսից ծոցի երկրների հետ՝ մարտական ​​գործողությունների ավարտից հետո համատեղ պարեկային ուժեր ստեղծելու վերաբերյալ, հայտնել է աղբյուրը։

Ներկա դրությամբ Գերմանիան, Հունաստանը և Մեծ Բրիտանիան ևս ձեռնպահ են մնացել իրենց նավերը նեղուց ուղարկելուց։