Եվրոպայում լայն համաձայնություն կա, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած պատերազմն անօրինական է, հայտարարել է ԵՄ դեսպան Ջեյմս Մորանը։

«Եվրոպական Միությունում գերակշռող կոնսենսուսն այն է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած պատերազմն անօրինական է, և Եվրոպան բացարձակապես ոչ մի կապ չպետք է ունենա դրա հետ, առնվազն հարձակողական գործողությունների առումով»,- Al Jazeera-ին տված հարցազրույցւոմ շեշտել է Մորանը։

Նա հավելել է, որ այս դիրքորոշումն արտացոլում է դաշինքի ներսում առկա ուժեղ կոնսենսուս։

«Եվ ես կարծում եմ, որ այդ հարցի շուրջ Եվրամիության հիմնական մտածողության մեջ անչափ ուժեղ կոնսենսուս կա »։

Սակայն Մորանը զգուշացրել է, որ Եվրոպան դեռևս բախվում է հակամարտությունից առաջացող լուրջ տնտեսական և անվտանգության հետևանքների, հատկապես, երբ լարվածությունը սպառնա Պարսից ծոցի առևտրային ուղիներին։

«Եվրոպան վճարում է Հորմուզի նեղուցի դեմ ուղղված սպառնալիքների համար ամենածանր գինը»,- նշել է նա՝ հավելելով, որ միևնույն ժամանակ «Պուտինը՝ Եվրոպայի գլխավոր հակառակորդը, ամենաշատն է շահում նավթի գների աճի տեսքով»։

Մորանը նշել է, որ եվրոպացի առաջնորդները ներկայում քննարկում են՝ ինչպես պաշտպանել նեղուցով անցնող նավագնացությունը՝ առանց պատերազմի մեջ ներքաշվելու. «Խնդիրն այն է, թե ինչպես դա անել խիստ պաշտպանողական կերպով և ագրեսիվ պատերազմի մեջ չներքաշվել»։