Միացյալ Նահանգները շուտով Կուբայի հետ համաձայնագիր կկնքեն կամ կանեն այն, ինչ անհրաժեշտ է,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կուբան նույնպես ցանկանում է գործարք կնքել, և ես կարծում եմ, որ շատ շուտով կամ գործարք կկնքենք, կամ կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Մենք բանակցություններ ենք վարում Կուբայի հետ, բայց նախ կզբաղվենք Իրանով»,- հավելել է նա, հաղորդում է DW-ն։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Կուբայի կառավարությունը «շուտով կտապալվի»։

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն ավելի վաղ հաստատել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։ Այդ բանակցություններն, ըստ նրա, նպատակ ունեն «երկխոսության միջոցով» երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումներ գտնել։