Եվրոպական միության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կրկին հայտնվել են խորը ճգնաժամի եզրին՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Նրանց փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Բրյուսելում հավաքված արտաքին գործերի նախարարները գրեթե միաձայն դեմ են արտահայտվել նավագնացության անվտանգությանն աջակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի խնդրանքին։ Նրանք մատնանշել են, որ ԵՄ երկրները պատրաստ չեն վտանգի ենթարկել իրենց նավերն ու զորքերը, եթե ամերիկյան վարչակազմն ինքը պատրաստ չէ գնալ այդ քայլին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այն երկրները, որոնք նավթ են ներկրում Հորմուզի նեղուցով, պետք է մասնակցեն նավագնացության անվտանգության ապահովմանը՝ այնտեղ ռազմական նավեր ուղարկելով։