Քուվեյթում շտապօգնության կայանի վրա արկի բեկորների ընկնելու հետևանքով երկու բուժաշխատող է վիրավորվել։ Այս մասին հայտնել է էմիրության առողջապահության նախարարությունը։
X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության համաձայն՝ աշխատակիցները հոսպիտալացվել են և նրանց վիճակը կայուն է։ Չի հաղորդվել, թե երկրի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը։





























