Լոնդոնի աճուրդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված հայկական եկեղեցու՝ 1188 թվականով թվագրվող փայտե փորագրազարդ դռան փեղկը և Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքները շուտով կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում և Ազգային պատկերասրահում։ Մարտի 17-ին Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ, այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է, որ իրենց աշխատանքը ներառում է ինչպես հայկական մշակութային գանձերի ձեռքբերումը, այնպես էլ հայրենիք վերադարձը։

«Նախորդ տարի ավելի քան 300 մլն դրամ ենք տրամադրել այդ ուղղությամբ», - ասել է Անդրեասյանը։