Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցման կամ հրադադարի վերաբերյալ առաջարկները, որոնք Թեհրանին էին փոխանցել երկու միջնորդ երկրներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Պաշտոնյան նշել է, որ արտաքին քաղաքականությանը նվիրված նրա առաջին նիստի ժամանակ ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժխնդիր լինելու հարցում Խամենեիի դիրքորոշումը «չափազանց կոշտ և լուրջ» է եղել։
Reuters-ի աղբյուրը չի հստակեցրել՝ արդյոք Խամենեին անձամբ ներկա է եղել այդ նիստին, թե ոչ։





























