Քննարկում ենք վթարների վայրում դրոնների կիրառման հարցը: Այս մասին, այսօր՝ մարտի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
«Մի ընկերություն այս պահի դրությամբ պայմանագիր է կնքել ու դրոն է շահագործում, որը կարող ենք իրենց էլ տրամադրել՝ ոստիկանության հետ համագործակցելով, որպեսզի որոշ դեպքերում իրենք չժամանեն՝ արագ ստացվի:
Մյուս կողմից էլ խնդիրներ կան, ու այդ խնդիրների լուծման ուղղությամբ պետք է ինչ-որ բան արվի»,- նշել է նա:





























