Իրանում՝ «համազգային գործողության» շրջանակում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուղարկված Starlink համակարգերի հարյուրավոր սարքեր են առգարվվել։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարությանը:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ օրենքն արգելում է «ապօրինի» Starlink համակարգերի ձեռքբերումն ու օգտագործումը։ Ընդգծվում է նաև, որ պատերազմական ժամանակաշրջանում այս հանցագործությունը «պատժվում է օրենքով սահմանված խստագույն միջոցներով»։



























