Բեռլինը Պարսից ծոցում նավագնացության պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունը դիտարկում է բացառապես «անվտանգության նոր ճարտարապետության» շրջանակում։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարարը՝ վերահաստատելով, որ Գերմանիան չի միանա որևէ ծովային առաքելության, քանի դեռ պատերազմը շարունակվում է։
«Մեզ տեղեկատվություն է անհրաժեշտ [ԱՄՆ-ից] այն մասին, թե երբ կիրագործվեն ռազմական նպատակները և մենք գտնում ենք, որ հարկավոր է նախապատրաստվել... [դիվանագիտական] բանակցությունների մեկնարկին», — նշել է Յոհան Վադեֆուլը։
«Ի վերջո, այս տարածաշրջանում անվտանգ նավագնացությունը հնարավոր կլինի միայն անվտանգության նոր ճարտարապետության շրջանակում», — հավելել է նա։
Նախարարը նկատել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ռազմական դաշինքի կազմում ունեն «տարբեր առաջադրանքներ»՝ ընդգծելով, որ «Մեր առաջնահերթությունը ՆԱՏՕ-ի հյուսիսային և արևելյան թևերն են»։





























