Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ Աշխարհի առաջնության շրջանակում իր հավաքականի խաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնել է ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Իրանը կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը, սակայն ակնարկել էր, որ «սեփական կյանքի և անվտանգության համար» Իրանի հավաքականին, թերևս, չարժե խաղալ ԱՄՆ-ում:

«Քանի որ Թրամփն ուղղակիորեն հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը, մենք, միանշանակ, Ամերիկա չենք մեկնի», — X սոցիալական ցանցում՝ Մեքսիկայում Իրանի դեսպանատան էջում գրել է Թաջը:

«Մենք բանակցում ենք ՖԻՖԱ-ի հետ՝ Իրանի մասնակցությամբ Աշխարհի առաջնության խաղերը Մեքսիկայում անցկացնելու համար»։