Իսրայելի կողմից Լիբանանի բնակելի շենքերի և քաղաքացիական բնակչության թիրախավորումը կարող է որպես պատերազմական հանցագործություն որակվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

«Իսրայելական ավիահարվածները հիմնահատակ կերպով բնակելի շենքեր են ավերել խիտ կառուցապատված քաղաքային տարածքներում, որտեղ բնակվում էին նույն ընտանիքի մի քանի անդամներ։ Կանայք և երեխաները հաճախ զոհվել են միասին», — Sky News-ի փոխանցմամբ՝ Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գրասենյակի մամուլի քարտուղար Թամին ալ-Խիտանը:

Միջազգային իրավունքը «շատ հստակ» սահմանում է, որ «քաղաքացիական անձանց վրա դիտավորյալ հարձակումը» պատերազմական հանցագործություն է:

ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Բեյրութի առափնյա հատվածում վրանների մեջ պատսպարված տեղահանված անձանց, ինչպես նաև անցյալ շաբաթ Բինթ Ջբեյլ քաղաքի բժշկական կենտրոնի ուղղությամբ հասցված մահաբեր հարվածները: