ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցները «շատ հիմար սխալ» են թույլ տվել՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում Միացյալ Նահանգներին և Իսրայելին չօգնելով։

«Մենք նրանց կարիքը չունենք, սակայն դա հիանալի փորձություն էր,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պարտավոր չէ օգնել իր դաշնակիցներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, այնուամենայնիվ դա արել է։ -Այնպես որ, կարծում եմ՝ դա շատ վատ ազդանշան է ուղարկում ՆԱՏՕ-ին,- հայտարարել է Թրամփը ԱՄՆ-ին չաջակցելու որոշման մասին։ -Ես հիասթափված եմ»։

Նա կրկին հայտարարել է, որ Թեհրանն ընդամենը մեկ ամիս էր հեռու միջուկային զենք մշակելուց, երբ Իսրայելն ու ԱՄՆը հարվածներ հասցրին Իրանին։

Երբ նրան հարցրել են, թե վերանայո՞ւմ է ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմական դաշինքի հետ, թե՞ մտածում է դրանից դուրս գալու մասին, Թրամփը պատասխանել է. «Դա, անշուշտ, մտածելու բան է։ Ես Կոնգրեսի կարիքը չունեմ այդ որոշումն ընդունելու համար։ Այս պահին իմ ծրագրերում որևէ կոնկրետ բան չունեմ, սակայն այնքան էլ ուրախ չեմ դրա համար»։